KASHATAGH PETITION TO BE SENT TO PRESIDENTS OF ARMENIA & ARTSAKH - Some 1,000 People Have Already Signed
Պրն. Ռոբերդ Քոչարյան-Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պրն. Արքադի Ղուկասյան-Լեռնային Ղարաբաղի Նախագահ
Ուզում ենք Ձեր ուշադրության բերել Հայաստանի և Սփյուռքի մամուլում վերջերս լույս տեսած մի շարք լրատրված հաղորդումները, որոնք կենտրոնանում են Քաշաթաղի շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների հետզհետէ վարթարանմանը: Որպես հետևանք, հայերը այլ ավելի թվերով հեռանում են այս ռազմավարական շատ կենսական հողատարածքից:
Աշխարհասփյուռ հայությունը ցնծությամբ ու սրտի թեթևացման հավաքված հառաչանքով դիմավորեց Ղարաբաղյան ազատամարտի հաղթանակի ավարտին: Զոհաբերության և պայքարի դաժան տարիներից հետո ազատագրվեց թե Արցախի, ինչպես նաև, Քաշաթաղի հողատարածքը, որը նախապես Արցախը արհեստականորեն բաժանում էր Հայաստանից:
Սակայն Քաշաթաղի հողերը բարգավաճելու համար կարիքը կար հայերի վերադարձը: Ուստի` 1994-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց իր վերաբնակեցման նոր ծրագիրը Քաշաթաղի և շրջակայքի համար: Հիմնականում Հայաստանի լիազոր մարմինները քաջալերեցին և Ադրբեջանի հայ փոքրամասնություններին, ինչպես նաև Հայաստանում բնակվող չունեվոր ընտանիքներին որ տեղափոխվեն Քաշաթաղ, տալով նրանց նյութական և ֆինանսական օժանդակության առատաձեռն խոստումներ, որպես խթան: Շատերը պատասխանելով այս կոչին Քաշաթաղ տեղափոխվեցին: Հայաստանի կողմից այս նախաձեռնությունը շատ գովելի էր, քանի որ այն ժամանակ երկիրը շատ նեղ ֆինանսական պայմանների մեջ էր գտնվում: Ըստ որոշ աղբյուրների, Քաշաթաղում հայ վերադարձների թիվը իր գագաթին հասավ 1990-ական վերջին տարիներին, երբ մոտ 20,000 հայ կար շրջանում: Սակայն այսօր, այդ թիվը իջել է 10,000-ից պակաս, և ոմանք պնդում են թե նունիսկ իջել է 7,000-ի: Հակառակ նրան, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Հայաստանից ստանձնել է Քաշաթաղի կառավաարման պատասխանատվությունը, այնտեղի իրավիճակը շարունակվում է վարթարանալ:
Այն հայերը, որ ժամանակին կամավոր գնացին Քաշաթաղ, հիմա զգում են որ մեկուսացման և մոռացության են մատնված: Զարմանալին այն է, որ ըստ վերևում նշված հաղորդումներին Քաշաթաղի տեղական պաշտոնյաներից շատերը համաձայն են այն եզրակացությանը, թե շրջանի խնդիրը անմիջական ուշադրության կարիք ունի: Վախենում ենք, որ եթե պայմանները չբարելավվեն շուտով կունենանք մի անհայաբնակ հողամաս: Մեզանից ոչ ոք չի ուզում, որ այսպինին լինի ապագան:
Անհանգստացնում է մեզ` ներքոստորագրյալներիս, որ Հայաստանի և Արցախի պատասխանատու ղեկավարները, ըստ երևույթին, անտարբեր են մնացել Քաշաթաղում ծավալվող ողբերգության նկատմամբ: Ուստի, խնդրում ենք որ ձեր կառավարությունները Քաշաթաղի խնդիրը քննարկեն և անհրաժեշտ բոլոր միջոցառումներ գորձադրեն տեղական կենցաղի պայմանները բարգավաճելու և արտագաղթը ներգաղթի վերածելու համար:
Նաև ցանկանում ենք որ հստակացնեք Ձեր կառավարությունների դիրքորոշումը Քաշաթաղում վերաբնակեցման ծրագրի նկատմամբ: Դժբախտաբար` շատ հայեր այնտեղ, հավատում են թե ապագա քաղաքական բանակցությունների ընթացքին պիտի օգտագործվեն որպես ճատրակի վահանակներ: Քաշաթաղի հայ ժողովուրդը արժանի է գիտակից լինելու թե այս հարցում որտեղ են կանգնած:
Մենք, որ մտահոգվում ենք Քաշաթաղի մեր հայրենակիցների ծանր վիճակով, այլևս չենք կարող լռելյայն մնալ, երբ մեր առջև հանդիպում ենք Քաշաթաղի պաշտոնյաների շատերի կողմից գործադրած` անտարբերության, վատ կառավարման, և ինչու չէ, կաշառակերության, ավանդական աշխատաձևը: Այլևս այսպես կոչված “Նորմալ Աշխատելու Գործնթացք”-ը չպետք է հանդուրժվի:
Հարգանքներով
Քաշաթաղի Պաշտպան Միավորում (Կոալիցիա)
info@kashatagh.com
0 Comments:
Post a Comment
<< Home